Jump to content

Որսը (ֆիլմ, 2020)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որսը
անգլ.՝ The Hunt
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ թրիլեր և մարտաֆիլմ
Թվականմարտի 13, 2020, մայիսի 14, 2020, մարտի 13, 2020, ապրիլի 10, 2020, ապրիլի 16, 2020[1] և հոկտեմբերի 15, 2020
Լեզուանգլերեն
ՌեժիսորCraig Zobel?
ՊրոդյուսերՋեյսոն Բլամ և Դեյմոն Լինդելոֆ
Սցենարի հեղինակNick Cuse? և Դեյմոն Լինդելոֆ
ԴերակատարներԷմմա Ռոբերթս, Ջասթին Հարթլի, Գլեն Հոուերթոն, Այք Բարինհոլց, Betty Gilpin? և Հիլարի Սուենկ
ԵրաժշտությունՆաթան Բար
Պատմվածքի վայրԽորվաթիա
ԿինոընկերությունBlumhouse Productions
Տևողություն90 րոպե
Բյուջե$15 մլն[2]
Պաշտոնական կայքէջ

«Որսը» (անգլ.՝ The Hunt), ամերիկյան թրիլլեր[Ն 1], որը նկարահանել է ռեժիսոր Քրեյգ Զոբելը Նիք Քյուզի և Դեյմոն Լինդելոֆի սցենարով, որը գրվել է Ռիչարդ Քոնելի «Ամենավտանգավոր խաղը» պատմվաքծի հիման վրա։ Գլխավոր դերերում նկարահանվել են Բեթի Գիլպինը, Այք Բարինհոլցը, Էմմա Ռոբերթսը և Հիլարի Սուենկը։ Պրոդյուսերը եղել է Ջեյսոն Բլումն իր Blumhouse Productions ընկերությունով[16]։ Զոբելն ու Լինդելոֆն ասել են, որ ֆիլմը ֆիլմը երգիծանք է ամերիկյան ձախերի ու աջերի խորը քաղաքական տարակարծությունների վերաբերյալ[6]։

Սկզբում ֆիլմի պրեմիերան նախատեսվել է 2019 թվականի սեպտեմբերի 27-ին։ Սակայն 2019 թվականի օգոստոսի սկզբին Դեյթոնում և Էլ Պասոյում տեղի ունեցած զանգվածային սպանություններից հետո Universal Pictures կինոընկերությունը որոշել է հետաձգել ֆիլմի թողարկումը[16]։ Որոշումն ընդունվել է մեկ օր այն բանից հետո, երբ ֆիլմը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը[17]։

Դրանից հետո Universal Pictures-ը Միացյալ Նահանգներում ֆիլմի թողարկումը տեղափոխել է 2020 թվականի մարտի 13[6]։

Ֆիլմը Ռիչարդ Քոնելի՝ 1924 թվականին ստեղծված «Ամենավտանգավոր խաղը» պատմվածքի ազատ էկրանավորումն է[18] և պատմում է 12 անծանոթների մասին, որոնք խորհրդավոր կերպով արթնանում են բացատում[16][19][20]։ Նրանք չգիտեն, թե որտեղ են և ինչպես են հայտնվել այդտեղ։ Նրանք իմանում են, որ իրենց ընտրել են որսի համար մի խաղում, որը մշակել է բարձրաշխարհիկ մարդկանց խումբը[16][21]։ Որսորդները հավաքվում են Դաստակերտ կոչվող հատուկ վայրում, բայց նրանց սպորտն ընդհատվում է, երբ հետապնդվողներից մեկը՝ Քրիստալը, հակահարված է տալիս ու սկսում մեկը մյուսի հետևից սպանել նրանց[22]։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտին Universal Pictures ստուդիան ձեռք է բերել Նիք Քյուզի և Դեյմոն Լինդելոֆի սցենարով ֆիլմի նկարահանման իրավունքները, որի ռեժիսորը պետք է լիներ Քրեյգ Զոբելը[23][24]։ Սցենարի օրիգինալ վերնագիրը եղել է «Կարմիր աձնակազմն ընդդեմ կապույտ անձնակազմի», ինչը հղում է կարմիր անձնակազմերին ու կապույտ անձնակազմերին[16]։ Ավելի ուշ Universal ստուդիան հրապարակել է հայտարարություն, որում հերքվել է, թե դա եղել է ֆիլմի աշխատանքային անվանումը[25]։

Որսորդների վերնախավն իր որսը կոչում է «ցավալի», ինչն ակնարկ է այն արտահայտությանը, որն օգտագործել է Հիլարի Քլինթոնը 2016 թվականին ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավի ժամանակ՝ կոչելու համար այդ ժամանակ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կողմնակիցներին[17]։ Սցենարի նախնական տարբերակում ֆիլմի հերոսները պատկերվել են որպես աշխատավոր դասի պահպանողական ներկայացուցիչներ[25]։

2019 թվականի մարտին Էմմա Ռոբերտսը, Ջասթին Հարթլին, Գլեն Հոուերթոնը, Այք Բարինհոլցը և Բեթի Գիլպինը դերեր են ստացել ֆիլմում[26][27][28]։ 2019 թվականի ապրիլին Էմի Մեդիգանը, Ջիմ Քլոքը, Չարլի Սլոթերը, Սթիվ Մոքեյթը և Դին Ուեսթը նույնպես միացել են ֆիլմի դերասանական կազմին[29][30]։ Հուլիսին հայտարարվել է, որ Հիլարքի Սուենքը դեր է ստացել ֆիլմում[31]։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2019 թվականի փետրվարի 20-ին Նոր Օռլեանում և ավարտվել 2019 թվականի ապրիլի 5-ին[32]։

Ֆիլմի թողարկումն սկզբում նախատեսվել է 2019 թվականի սեպտեմբերի 27-ին։ Հետագայում այն տեղափոխվել է հոկտեմբերի 18, բայց էլի վերադարձվել է նախկին ամսաթվին՝ սեպտեմբերի 27[33]։

2019 թվականի օգոստոսի 7-ին Universal-ը հայտարարել է, որ Դեյթոնում և Էլ Պասոյում տեղի ունեցած զանգվածային սպանություններից հետո իրենք դադարեցնելու են ֆիլմի գովազդային արշավը[34][35]։ Մի քանի օր անց ֆիլմը հանվել է ստուդիայի թողարկումների գրաֆիկից[36][37]։

2020 թվականի փետրվարին ֆիլմի թողարկումը տեղափոխվել է 2020 թվականի մարտի 13, և թողարկվել է նոր թրեյլեր՝ մասամբ ի պատասխան նույնքան վիճելի «Ջոկեր» ֆիլմի[6][38][39]։ Համապրոդյուսեր Ջեյսոն Բլոմը հայցազրույցի ժամանակ հայտարարել է. «Ո՛չ մի կադր չի փոխվել։ [...]Սա իսկապես նույնպիսի ֆիլմ է»[40]։

  1. Աղբյուրներում առկա են տարբերություններ ֆիլմի ստույգ ժանրի վերաբերյալ, որոշ աղբյուրներում այն դասակարգվում է որպես թրիլլեր[3][4][5] (ավելի ստույգ՝ սատիրական թրիլլեր[6][7][8][9], սարսափ թրիլլեր[10][11], թրիլլեր-մարտաֆիլմ[12][13] և քաղաքական թրիլլեր[14]), իսկ մեկ աղբյուր այն կոչում է կատակերգական մարտաֆիլմ[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  2. «The Hunt (2020)». Box Office Mojo. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. Blistein, Jon (2020 թ․ փետրվարի 11). «Controversial Film 'The Hunt' Receives New Trailer, Release Date». Rolling Stone. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  4. Pulver, Andrew (2020 թ․ փետրվարի 11). «'Elites v deplorables' thriller The Hunt to finally get release». The Guardian. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  5. Bojalad, Joseph Baxter Alec (2020 թ․ փետրվարի 11). «The Hunt Release Date and Trailer for Controversial Universal and Blumhouse Thriller». Den of Geek. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Masters, Kim (2020 թ․ փետրվարի 11). «'The Hunt' Is Back On: Universal Sets Release for Controversial Elites vs. "Deplorables" Satire (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  7. Rico, Klaritza (2020 թ․ փետրվարի 12). «Producer Jason Blum on 'The Hunt' Rescheduling: 'If the Controversy Gets More People to See It, That's Okay with Me'». Variety. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  8. Greenspan, Rachel E. (2020 թ․ փետրվարի 12). «What to Know About the Controversy Around the Movie The Hunt». Time. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  9. Kurp, Josh (2020 թ․ փետրվարի 11). «'The Hunt,' The Controversial Movie That 'No One's Actually Seen,' Has A Release Date And Violent New Trailer». Uproxx. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  10. Collis, Clark (2020 թ․ փետրվարի 11). «The Hunt to be released in theaters next month despite criticism from Donald Trump». Entertainment Weekly. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  11. Schaefer, Sandy (2020 թ․ փետրվարի 11). «The Hunt Gets New Release Date & Trailer Playing Into Trump Controversy». Screen Rant. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  12. Chitwood, Adam (2020 թ․ փետրվարի 11). «Jason Blum Says He Wants Trump to See 'The Hunt'». Collider. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  13. D'Alessandro, Anthony (2020 թ․ փետրվարի 11). «'The Hunt' Back On Universal Release Schedule After Political Satire Deep-Sixed In Summer – Watch The Trailer». Deadline.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  14. Oneto, Petey (2020 թ․ փետրվարի 12). «The Hunt: Universal Sets New Release Date for Previously Pulled Political Thriller». IGN. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  15. Mendelson, Scott (2020 թ․ փետրվարի 11). «I've Seen 'The Hunt': Universal To Finally Release Blumhouse's Controversial Thriller On March 13». Forbes. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 «Ads Pulled for Gory Universal Thriller 'The Hunt' in Wake of Mass Shootings (Exclusive)». The Hollywood Reporter. 2019 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  17. 17,0 17,1 News; World (2019 թ․ օգոստոսի 12). «Universal Pictures cancels Hilary Swank film depicting Liberal voters hunting Trump supporters | National Post» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  18. Molloy, Parker (2019 թ․ օգոստոսի 16). «What the cancellation of The Hunt says about the power of right-wing outrage culture». Media Matters. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  19. «Does an Upcoming Movie Show 'Liberals' Hunting Trump Supporters?». Snopes. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  20. Dry, Jude; Dry, Jude (2019 թ․ հուլիսի 30). «'The Hunt' Official Trailer: Betty Gilpin and Hilary Swank Duke It Out in Bloody Blumhouse Horror». IndieWire (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  21. Nickolai, Nate (2019 թ․ օգոստոսի 8). «Universal Temporarily Halts Marketing for 'The Hunt' Following Mass Shootings». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  22. Stewart, John (2019 թ․ հուլիսի 30). «'The Hunt' Chases Down Another Trailer». Slanted. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  23. N'Duka, Amanda; N'Duka, Amanda (2018 թ․ մարտի 28). «Universal, Blumhouse Pick Up 'The Hunt' From 'The Leftovers' Creator Damon Lindelof». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
  24. Travers, Ben (2018 թ․ հուլիսի 6). «Jason Blum Has a Secret for Making Great Horror Films: Hire from TV». IndieWire. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
  25. 25,0 25,1 Lang, Gene Maddaus,Brent; Maddaus, Gene; Lang, Brent (2019 թ․ օգոստոսի 19). «'The Hunt' Director Breaks Silence on Film's Cancellation (Exclusive)». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  26. N'Duka, Amanda; N'Duka, Amanda (2019 թ․ մարտի 13). «Emma Roberts, 'This Is Us' Star Justin Hartley & Glenn Howerton Join Damon Lindelof's Thriller 'The Hunt'».
  27. N'Duka, Amanda; N'Duka, Amanda (2019 թ․ մարտի 15). «Ike Barinholtz Joins Universal/ Blumhouse Thriller 'The Hunt'».
  28. N'Duka, Amanda (2019 թ․ մարտի 25). «'GLOW' Star Betty Gilpin Set For 'The Hunt' From Universal & Blumhouse». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  29. N'Duka, Amanda (2019 թ․ ապրիլի 9). «'The Hunt': Amy Madigan Cast In Universal, Blumhouse Political Thriller». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  30. Williams, Trey (2019 թ․ ապրիլի 10). «Damon Lindelof, Jason Blum's 'The Hunt' Adds Jim Klock, Charli Slaughter, Dean West to Cast (Exclusive)». The Wrap. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  31. N'Duka, Amanda; N'Duka, Amanda (2019 թ․ հուլիսի 10). «Oscar Winner Hilary Swank Joins 'The Hunt' At Universal».
  32. Times-Picayune, Mike Scott, NOLA com | The. «Who's filming in Louisiana: From 'Jay and Silent Bob' to Joseph Gordon-Levitt and Jamie Foxx». NOLA.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  33. Pedersen, Erik (2019 թ․ մարտի 6). «Universal Shifts Damon Lindelof's 'The Hunt' To October; 'Addams Family' Moves Up A Week». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  34. Beresford, Trilby; Rahman, Abid (2019 թ․ օգոստոսի 7). «Universal Pulls 'The Hunt' Ads Amid Gun Violence Uproar». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  35. Schrupp, Kenneth (2019 թ․ օգոստոսի 9). «[Opinion] The Hunt and the Snowflake GOP: We're Better Than This». The California Review. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  36. McClintock, Pamela; Beresford, Tribly (2019 թ․ օգոստոսի 10). «Universal Scraps 'The Hunt' Release Following Gun Violence Uproar». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  37. Revely-Calder, Cal (2019 թ․ օգոստոսի 12). «The Hunt called off: how a gun-crazy Hollywood liberal fantasy ended up in Trump's crosshairs». The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  38. Wilkinson, Alissa (2020 թ․ փետրվարի 12). «Controversial film The Hunt is daring you to own the libs – or the right wing – by seeing it». Vox. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
  39. «What to Know About the Controversial Movie 'The Hunt'». Time (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
  40. Barnes, Brooks (2020 թ․ փետրվարի 11). «'The Hunt,' a Satire With Elites Killing 'Deplorables,' Is Revived». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.